Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Միզային համակարգ

Ինչի՞ մասին կարող է հուշել մեզը

Ինչի՞ մասին կարող է հուշել մեզը

Մեզը մարդու կենսագործունեության արգասիք է: Հաճախակի միզարտադրությունը, դրա գույնի փոփոխությունը, հոտը շատ բան կարող են պատմել օրգանիզմի վիճակի մասին:

 

Իրականում մեզն այն չէ, ինչի վրա  սովոր ենք ուշադրություն  դարձնել: Սակայն երբ այն փոխում է գույնը կամ հոտը,  պետք է ուշադիր լինել, քանի որ դա օրգանիզմի վիճակի մասին   տեղեկություններ է տալիս:

 

Մեզի գույնի ու հոտի փոփոխությունը կարող է կապված լինել օգտագործած մթերքների  հետ: Սակայն  կարող է նաև լուրջ հիվանդության, ասենք`  օրգանիզմում առկա վարակի մասին վկայել: Այնպես որ պետք է հետևել մեզի գույնի փոփոխությանը:

 

Սովորաբար մեզի  դեղնությունը կապված է  դրա խտության հետ: Օրինակ` մեզի մուգ գույնը վկայում է  անբավարար քանակով հեղուկի մասին: Հայտնի բան է, որ օրգանիզմը կենսագործունեության համար  որոշակի քանակով հեղուկի պահանջ ունի:  Ու եթե այդ պահանջը չի բավարարվում, ապա օրգանիզմն օգտագործում է իր պաշարները: Նման տնտեսման արդյունքում էլ մեզը   խտանում է ու մուգ գույն ստանում: Եվ հակառակը, եթե շատ բաց գույնի է, ուրեմն շատ հեղուկ  կամ էլ միզամուղ եք ընդունում, որը ստիպում է, որ օրգանիզմն ազատվի ավելորդ հեղուկից:

 

Որոշ դեղամիջոցներից մեզը կարող է գունավորվել, ասենք` ֆլյուորեսցենտային կանաչից մինչև կապույտ:

 

Իսկ կարմիր գույնի մեզը խոսում է դրանում առկա արյան մասին: Նույնիսկ արյան չնչին քանակը  ահազանգ է  ցիստիտի, ուրեթրիտի կամ էլ ուռուցքային հիվանդությունների մասին: Ուրեմն, եթե մեզի մեջ արյան հետք կա,  մի հապաղեք, դիմեք մասնագետին:

 

Հոտի փոփոխությունը. սովորաբար մեզն ընդգծված հոտ չունի: Եթե զգում եք սուր միզաթթվի հոտ, ապա դա խոսում է վարակի (անգինա, քութեշ) կամ էլ միզաքարային հիվանդությունների մասին: Շաքարախտով հիվանդները կարող են նկատել, որ իրենց մեզը քաղցրավուն հոտ ունի, դա էլ արյան մեջ շաքարի քանակությամբ է պայմանավորված: Ի դեպ, հնում բժիշկները շաքարախտը վերջնականապես ախտորոշելու համար համտեսում էին հիվանդի մեզը:

 

Որոշակի սնունդը ևս կարող է փոխել մեզի հոտը, ասենք` ծնեբեկն ու սխտորը:

 

Միզարտադրության հաճախականությունը.  մարդկանց մեծ մասն օրական 6-8 անգամ է միզում, սակայն հաճախությունը կապված է օգտագործված հեղուկի քանակի հետ: Եթե կարծում եք, որ ավելի հաճախ եք զուգարան գնում, քան սովորաբար, ապա դա նշանակում է, որ օրգանիզմում հեղուկի ավելցուկ կա:

 

Անմիզապահություն

 

Անմիզապահությունը բազում հիվանդությունների ախտանշան է, որոնց  պատճառով կատարվում է ակամա միզարձակում:

Տղամարդկանց մոտ անմիզապահության պատճառը միշտ չէ, որ պայմանավորված է տարիքի հետ, երբեմն այն շագանակագեղձի  վիրահատության կամ որևիցե միզասեռական տրակտի հիվանդության հետևանք է: Մասնագետները տարբերում են այս երևույթի երկու տեսակ.

-սթրեսային (առաջանում է ծիծաղի, հազի, ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանքով),

-ուրգենտային ( բնութագրվում է նրանով, որ տղամարդը զգում է միզելու պահանջ, սակայն չի կարողանում վերահսկել այն: Նման տեսակը հիմնականում հանդիպում է շաքարային դիաբետի ժամանակ, կաթվածից հետո, Պարկինսոնի  հիվանդության պարագայում):

Անմիզապահության հիմնական պատճառները կարող են լինել`

վիրահատության հետևանքները (հաճախ` շագանակագեղձի քաղցկեղի առիթով կատարված),

միզապարկի ու ներքին միզուղիների վարակը,

նյարդաբանական հիվանդությունները ( ցրված սկլերոզի դեպքում),

գլխուղեղի կամ ոսկրուղեղի վնասվածքը,

օրգանիզմի թունավորումը (ալկոհոլային),

հոգեկան հիվանդություններն ու սթրեսը:

Անմիզապահությունը կանանց մոտ

Շատ տարածված երևույթ է, որն ուղեկցվում է բազում տհաճություններով. միջադիրների մշտական կրման, տհաճ հոտի պատճառով  խախտվում է  հիվանդի սոցիալական հարմարվողականությունը, բնականաբար` վատանում կյանքի  որակը: Երբեմն դա  խանգարում է տնից երկար  հեռու գտնվելուն: Աշխարհում ավելի քան 200 մլն կին տառապում է անմիզապահությունից:

Պատճառները տարբեր են

Դաշտանադադար, որի դեպքում օրգանիզմում հորմոնալ վերակառուցում է կատարվում, ինչը հանգեցնում է հյուսվածքների ծերացման ձևախախտման ու միզասեռական օրգանների պատերի, հյուսվածքների բարակացման: Մեզը կուտակվում է միզապարկում ու ձգում է դրա պատերը: Միզապարկում գտնվող ռեցեպտորները գրգռվում են ու միզարձակում առաջացնում:

Հոգ տարեք ձեր օրգանիզմին, ձեր միզապարկին: Փորձեք բավարար քանակով հեղուկ խմել, սակայն մի չարաշահեք: Հեղուկ օգատործեք այն ժամանակ, երբ ծարավի զգացում ունեք:

Եթե գիշերը ձեր քունը խանգարվում է զուգարանի պահանջից, ապա փորձեք սահմանափակել  ոչ միայն հեղուկի, այլև սուրճի ու ալկոհոլի քանակը, դրանք  գրգռում են միզապարկի պատերը: Մի բան էլ. երբեք մի ձգձգեք զուգարան գնալը, դա շատ վտանգավոր է:

Հետաքրքիր փաստեր

Չինաստանի Դունյան քաղաքում մի ավանդույթ կա. յուրաքանչյուր գարուն փոքրիկ տղաների մեզի մեջ ձու են եփում: Մեզը հավաքում են տարրական դասարաններում, ապա սկսում են դրա  պատրաստությունը, որը կարող է օրեր տևել: Տեղաբնակները հավատացնում են, որ այդ «կուսական ձվերը» գարնան պես են բուրում:

Ինչո՞ւ են անգլիացիները հղիության թեստի դրական պատասխանի դեպքում ասում` ճագարը սատկեց:

Հղիության թեստը հայտնաբերվել է 1927-ին: Սակայն  մինչ մեզի հետազոտության մեթոդը կկիրառվեր,  հղի կնոջ  մեզը ներարկում էին էգ  կենդանիներին` մկներին, գորտերին և հաճախ ճագարներին: Այդ իսկ պատճառով այն անգլերեն «ճագարի թեստ» է կոչվում: Որոշ ժամանակ անց էգին սպանում էին ու հետազոտում նրա ձվարանները ու որոշում` հղի է կինը, թե ոչ: Երկար ժամանակ մի թյուր մտայնություն կար, որ ճագարը սատկում է այն դեպքում, եթե հղիություն կա:  Սրանից էլ համապատասխան արտահայտությունը` «Ճագարը սատկեց»( the rabbit died ):

Շատ ժողովուրդներ էլ մեզը տարբեր կերպ են կիրառել, ահա մի քանի փաստ.

1.Փուշթունները (իրանական ժողովուրդ) մեզն օգտագործել են կտտանքների համար: Մարդուն կապել են սյունին, բերանը բաց պահել ու կանայք հերթով միզել են մեղավորի բերանում այնքան, մինչև նա խեղդվել է: Կտտանքի այդ ձևը փուշթունները կիրառել են հիմնականում զերիների, օրինակ` բրիտանացի զավթիչների նկատմամբ:

2.Կորյակները (Սիբիրում բնակվող ազգություն) կարմիր ճանճասպանները կիրառում են որպես հոգեխթանիչ նյութ, ընդ որում, սնկի ալկալոիդներն ակտիվությունը պահպանում են սունկն օգտագործած մարդու մեզում: Այնպես որ մեզը հաճախ երկրորդային  մշակման է ենթարկվում, քանի որ այն ավելի հեշտ է ճարելը, քան սունկը:

3. Ֆրանսիայում մեզի մեջ թրջված գուլպաներով փաթաթում էին կոկորդը ստրեպտոկոկային վարակը բուժելու նպատակով:

4. XVII դարում ֆրանսիացիները մեզով լոգանք էին ընդունում, քանի որ  կարծիք կար, որ այն երիտասարդացնում է մաշկը:

5. Հին պրակտիկ յոգերը կարծում էին, որ առավոտյան մեզն օգտակար է մեդիտատիվ վիճակի զարգացման համար: Գուցե դա գիտական ենթատեքստ ունի, քանի որ մեզը մելատոնին է պարունակում, ինչը կարող է բարերար ազդեցություն ունենալ այդ վիճակի վրա:

6.Մի տեսություն կա, որն առաջարկվել է 1996-ին տեսական բժշկության ինստիտուտի կողմից.  սեփական մեզը պարբերաբար կիրառելու դեպքում նվազում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, քանի որ մեզի մեջ առկա հակագեներն օգնում են իմունային համակարգին: Սակայն այդ տեսությունն այդպես էլ համոզիչ ապացույց չունեցավ:

7. Մադոննան մի առիթով ասել է, որ ոտքերի սնկային հիվանդությունը (միկոզ) բուժել է մեզով շփելով: Իսկ  բրիտանացի դերասանուհի Սառա Մայլզը հայտարարել է, որ իր մեզը խմել է 30 տարի շարունակ, քանի որ զգացել է դրա բարերար ազդեցությունը:

8, Հին հռոմեական քննական բանաստեղծության մեջ  հիշատակվում է ատամների մաքրումը մեզով «Էգնատոսը դրա համար էլ միշտ ծիծաղում է, ցուցադրում ատամները,  քանի որ հավանական է` դրանում չափազանց շատ մեզ կա»:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԼՈՒՐԵՐ: Թերապիա
ԴՆԹ-ի ի՞նչ վնասումներ է առաջացնում ծխախոտի ծուխը և ինչպե՞ս է դա կապված միզապարկի քաղցկեղի հետ. oncology.am
ԴՆԹ-ի ի՞նչ վնասումներ է առաջացնում ծխախոտի ծուխը և ինչպե՞ս է դա կապված միզապարկի քաղցկեղի հետ. oncology.am

Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանի հետազոտողները պարզել են, թե ինչպես են ծխելու ժամանակ արտազատվող թունավոր նյութերը ԴՆԹ-ի վնասում առաջացնում։ European Urology պարբերականում հրապարակված հետազոտության...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ
Որպեսզի ցիստիտը չվերադառնա, պետք է ամեն օր լրացուցիչ խմել 6 բաժակ ջուր. armeniamedicalcenter.am
Որպեսզի ցիստիտը չվերադառնա, պետք է ամեն օր լրացուցիչ խմել 6 բաժակ ջուր. armeniamedicalcenter.am

Նոր ամերիկյան հետազոտության JAMA-ում հրապարակված տվյալների համաձայն, կանայք, ովքեր օրը 1,5 լիտր ավելի ջուր են խմել, քան առաջ, 50 տոկոսով ավելի քիչ են կրկին հիվանդացել ցիստիտով...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Ցողունային բջիջները նվազեցնում են փոխպատվաստված երիկամների արտամղման վտանգը. biostem.am
Ցողունային բջիջները նվազեցնում են փոխպատվաստված երիկամների արտամղման վտանգը. biostem.am

Ցողունային բջիջներով թերապիան օգնում է փոխպատվաստված երիկամներով պացիենտներին՝ խուսափել օրգանի արտամղման վտանգը նվազեցնող դեղորայք ընդունել...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Երիկամի հիվանդությունները մեծացնում են շաքարախտի զարգացման հավանականությունը. urolog.am
Երիկամի հիվանդությունները մեծացնում են շաքարախտի զարգացման հավանականությունը. urolog.am

Երիկամների հիվանդությամբ տառապող պացիենտների մոտ բարձր է շաքարախտի զարգացման ռիսկը: Այսպիսի եզրակացության են հանգել Վաշինգտոնի համալսարանի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում...

ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ
ՈՒԱԿ-ում լայնորեն կատարվում է միզածորանների ստենտավորում` էնդոսկոպիկ եղանակով. oncology.am
ՈՒԱԿ-ում լայնորեն կատարվում է միզածորանների ստենտավորում` էնդոսկոպիկ եղանակով. oncology.am

Կոնքի և որովայնի ստորին հատվածների ուռուցքային հիվանդությունների դեպքում երբեմն ուռուցքային գոծընթացը կարող է ներաճել կամ ճնշել միզածորաններին` առաջացնելով երիկամներից մեզի հոսքի խանգարում: Երկու երիկամներից մեզի հոսքի խանգարման դեպքում հիմնականում դիտվում է...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կլինիկական դեպք. միզապարկում նկատվող գոյացությունը ոչ թե պոլիպ էր, այլ՝ թելերի կծիկ. armeniamedicalcenter.am
Կլինիկական դեպք. միզապարկում նկատվող գոյացությունը ոչ թե պոլիպ էր, այլ՝ թելերի կծիկ. armeniamedicalcenter.am

Միջին տարիքի կինն ունեցել էր երկու երեխա. Առաջինը` սեփական ուժերով, երկրորդը` կեսարյան հատման միջոցով: Վիրահատական միջամտությունից անցել էր մոտավորապես հինգ տարի եւ կինը որեւէ գանգատ չէր ունեցել: Մեզ մոտ այցելության ժամանակ...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
80-նն անց դոնորների երիկամները պիտանի են փոխպատվաստման համար․ գիտնականներ. news.am
80-նն անց դոնորների երիկամները պիտանի են փոխպատվաստման համար․ գիտնականներ. news.am

Տրանսպլանտոլոգները տարեց մարդկանց առողջ երիկամները հիմնականում մերժում են, չնայած նույնիսկ 80-ն անց դոնորների օրգանները կարող են փոխպատվաստումից հետո տարիներ նորմալ գործել...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն
Փորկապությունները կարող են երիկամների աշխատանքի խանգարման պատճառ դառնալ. news.am
Փորկապությունները կարող են երիկամների աշխատանքի խանգարման պատճառ դառնալ. news.am

Փորկապությունն ավելացնում է երիկամների հիվանդությունների զարգացման հավանականությունը, պարզել են ամերիկացի գիտնականները։ Քրոնիկ փորկապություններով տառապողները 13 տոկոսով հաճախ են բախվում...

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ
Մեղրը կօգնի միզուղիների վարակների դեմ պայքարում. news.am
Մեղրը կօգնի միզուղիների վարակների դեմ պայքարում. news.am

Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականների խումբը (University of Southampton) միզուղիների վարակների դեմ պայքարի նոր միջոց է առաջարկել: Վարակների դեմ պայքարի համար հեղինակներն առաջարկում են ջրի մեջ բացած մեղր օգտագործել...

Հնարավոր է նաեւ անհամատեղելի դոնորի երիկամ փոխպատվաստել. news.am
Հնարավոր է նաեւ անհամատեղելի դոնորի երիկամ փոխպատվաստել. news.am

Երիկամի փոխպատվաստման համար հարկ չկա իդեալական դոնոր փնտրել, պնդում են Ջոն Հոփկինսի համալսարանի գիտնականները: Պարզվում է` մարդիկ, ում երիկամի անհամատեղելի փոխպատվաստում է կատարվել, 8 տարով...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն
Գիտնականներն աշխատում են աշխարհում առաջին արհեստական երիկամի ստեղծման ուղղությամբ. news.am
Գիտնականներն աշխատում են աշխարհում առաջին արհեստական երիկամի ստեղծման ուղղությամբ. news.am

Բժիշկ Ուիլյամ Ֆիսսելլ IV-ը եւ իր գործընկերները` Վանդերբիլտի համալսարանի բժշկական կենտրոնից, աշխատում են մի քանի ֆիլտրով եւ դրան միացված միկրոչիպերով արհեստական երիկամի ստեղծման ուղղությամբ: Նման երիկամի շնորհիվ...

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Երիկամների քարերն առաջանում են վատ սնվելու և ֆիզիկական ցածր ակտիվության պատճառով. 1in.am
Երիկամների քարերն առաջանում են վատ սնվելու և ֆիզիկական ցածր ակտիվության պատճառով. 1in.am

Մարդիկ ներկայում ավելի հաճախ են տառապում միզաքարային հիվանդությամբ: Ըստ բրիտանացի գիտնականների` վերջին 7 տարվա ընթացքում անգլիացի հաճախորդները 20 տոկոսով ավելի հաճախ են դիմել բժշկական հաստատություններ երիկամների...

Գիտնականները լաբորատոր պայմաններում ցողունային բջիջներից պատրաստել են մարդու երիկամ. 1in.am
Գիտնականները լաբորատոր պայմաններում ցողունային բջիջներից պատրաստել են մարդու երիկամ. 1in.am

Nature պարբերականի փոխանցմամբ՝ ավստրալիացի գիտնականները պրոֆեսոր Լիթլի գլխավորությամբ առաջին անգամ լաբորատոր պայմաններում ցողունային բջիջներից պատրաստել են մարդու երիկամ։ Լիթլը հայտարարել է, որ իրենց փոքրիկ...

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Մշակվել է արդյունավետ դեղ՝ ընդդեմ երիկամի քաղցկեղի. 1in.am
Մշակվել է արդյունավետ դեղ՝ ընդդեմ երիկամի քաղցկեղի. 1in.am

Երկու նոր դեղ, որոնք նախատեսված են ուշ փուլում երիկամի քաղցկեղով հիվանդների համար, կարող են արմատապես փոխել նրանց բուժումը՝ պնդում է Եվրոպական ուռուցքաբանական կենտրոնը (ECC): Այս մասին գրում է BBC-ն...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Դեղագործություն ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ